Այսօրվա դրությամբ Ադրբեջանն ունի կիսապրոֆեսիոնալ բանակ: Այնտեղ, որտեղ նախկինում ներկայացվախ էին սերժանտական և շարքային կազմը, այժմ առկա են պայմանագրայիններ: Իրականացվում է զինվորականների մանրազնին ընտրություն: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Շաիր Ռամալդանովը:
Նա նշել է, որ Ադրբեջանը տարեկան մի քանի անգամ լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, որոնց մասնակցում է 20-25.000 մարդ, այդ թվում 500 տանկեր, 20 ինքնաթիռներ և այլ զինտեխնիկա:
Նրա խոսքով, զարգանում է նաև Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունն և եթե ՀՀ-ն չնստի բանակցային սեղանի շուրջ և չորդեգրի կառուցողական դիրքորոշում, ապա Ադրբեջանը կասի իր վճռական խոսքը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44022