Ամերիկացիների կեսը կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքական «վհուկների որսի» զոհ է, հայտնում է AFP-ը՝ հիմնվելով USA Today/Suffolk University-ի հարցումների վրա։
Հարցվածները նաեւ դեմ են (62 տոկոսը 28 տոկոսի դեմ) Ներկայացուցիչների պալատում նախագահի իմփիչմենթի հարցի բարձրացմանը։
Ընդ որում, ճնշող մեծամասնությունը ուզում է ծանոթանալ «ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հետ գործարքի մեջ մտնելու Թրամփի նախընտրական շտաբի» մասին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44014