Վրաստանի ընդդիմադիր քաղաքական հատվածի գլխավոր նպատակն է միավորվել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ: Այդ մասին հայտարարել են քաղաքական գործիչները «Նոր Վրաստան» քաղաքական հարթակի երկրորդ համագումարում:
«Ընդդիմությունը միավորվում է, որպեսզի մեկընդմիշտ արմատախիլ անի Բիձինա Իվանիշվիլիի քրեական ռեժիմը»,- կայքը մեջբերում է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության առաջնորդներից մեկին` Գրիգոլ Վաշաձեին:
Ընդդիմադիր միավորման ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել համագործակցել արևմտամետ կողմնորոշում ունեցող բոլոր կուսակցությունների հետ և անհրաժեշտ են համարում վաղաժամ ընտրություններ անցկացնել համամասնական համակարգով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43984