Լեհաստանի նախագահի մամուլի քարտուղար Բլաժեյ Սպիխալսկին RMF FM-ի եթերում ասել է, որ երկրի տարածքում ամերիկյան «Ֆորտ Թրամփ» ռազմաբազայի ստեղծումը ենթադրում է ամերիկյան զորքերի մշտական համակազմի մեծացում:
Նա նաև ընդգծել է, որ ռազմաբազայի ստեղծումը պետք է ավելացնի Լեհաստանում ամերիկյան զենքի քանակը:
«Մենք նախապես ասում ենք, որ խոսքը Լեհաստանում ամերիկյան զորքերի մշտական առկայության մասին է»,- ասել է մամուլի քարտուղարը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43976