Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին ծննդյան տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ծննդյան տոնի առթիվ:


«Ձեր պաշտոնական այցը Հայաստան և դրա շրջանակներում մեր հանդիպումները բավականին արդյունավետ էին և մեկ անգամ ևս հնարավորություն ընձեռեցին ընդգծել հայ և վրացի ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններն ու անդրադառնալ մեր երկրների համագործակցության հեռանկարներին»,- նշել է նախագահ Սարգսյանը: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցությունը հետագայում ավելի կխորանա:


Արմեն Սարգսյանը Սալոմե Զուրաբիշվիլիին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43973