Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը եւս 2 ամսով երկարացրել է նախկին պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:


Միջնորդությունը դատարան էր ներկայացրել ՀՔԾ քննիչը։


Նշենք, որ այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43926