Արևմուտքի քայլերը` Սիրիայի վերականգնման համար գումար հավաքելը և պատժամիջոցներ սահմանելը, անհեթեթ են: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դա իսկական աբսուրդ է. մի կողմից միլիոնավոր դոլարներ հավաքել Սիրիայի և սիրիացիների համար, խոսել նրանց աղքատ վիճակի մասին, զբաղվել ոչ կառավարական հիմնադրամների կազմավորմամբ, մեծ գումարնոր փոխանցել այդ հիմնադրամիներին, իսկ մյուս կողմից արգելափակող պատժամիջոցներ սահմանել: Այդ երկու քայլերն իրար հակասում են»,- ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43913