Միջազգային դոնորները խոստացել են այս տարի մոտ 7 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Սիրիայի քաղաքացիական պատերազմից տուժածներին, հայտարարել է Եվրամիության մարդասիրական հարցերով հանձնակատարը՝ Բրյուսելում երեկ ավարտված եռօրյա համաժողովից հետո:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, թե սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար անհրաժեշտ է 9 միլիարդ եվրո:
Չնայած հանգանակված գումարը դրանից քիչ է եղել, ՄԱԿ-ի օգնության հարցով հանձնակատարը ողջունել է մարդասիրական համաժողովի արդյունքը, միաժամանակ ընդգծել, որ միայն քաղաքական կարգավորումը կարող է վերջ դնել սիրիացիների՝ արդեն 8-րդ տարին շարունակվող տառապանքներին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43900