Պակիստանի ՊՆ. Մենք աջակցում ենք Ադրբեջանին ղարաբաղյան հարցում

Պակիստանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հանդիպել է Պակիստանի պաշտպանության նախարար Փերվեզ Հաթթագի հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական կապերին առնչվող հարցեր:

Պակիստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Իսլամաբադն աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան հարցում:

Նրա խոսքով, իրենք ցանկանում են ընդլայնել կապերը Բաքվի հետ բոլոր ոլորտներում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43891