Հյուսիս-Հարավ միջանցքը ռազմավարական առումով կամրապնդի ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի միջև կապերը

Ռեշտ-Ղազվին երկաթգծի մեկնարկը շատ կարևոր իրադարձություն է և օգուտ է բերելու ոչ միայն ՌԴ-ին, Ադրբեջանին և Իրանին, այլ նաև Հյուսիս-Հարավ միջանցքի այլ երկրներին: Վերոնշյալ երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունները կարևոր են: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահների նախկին խորհրդական, ՌԴ-ում Իրանի նախկին դեսպան Ռեզա Սաջադին:

Ըստ նրա, տվյալ երկաթիծը ռազմավարական առումով ամրապնդում է երեք երկրների կապերն ու դրանք դարձնում անկախ երրորդ երկրների ազդեցություններից:

Նա հավելել է, որ Հյուսիս-Հարավը թույլ կտա ավելացնել բեռնափոխադրումներն Ադրբեջանի տարածքով և հեշտացնել բոլոր ընթացակարգերը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43885