Ադրբեջանական բանակի երկու զինծառայող՝ Հաֆիզ Աբդուլաեւը եւ Ֆարուհ Մամեդովը, դեպի դիրքեր գնալիս, հայտնվել են ձնահյուսի տակ։ Այս մասին տեղեկացնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
Ներկայում զինվորականների գտնվելու վայրը ճշտելու համար իրականացվում է որոնողա-փրկարարական գործողություն՝ պրոֆեսիոնալ փրկարարների եւ հատուկ տեխնիկայի ներգրավմամբ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43564