Արևմուտքն ամեն կերպ փորձում է թույլ չտալ, որ Սիրիան վերադառնա Արաբական պետությունների լիգա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Պատասխանելով հարցին` ի՞նչ խոչընդոտներ կան Սիրիայի` ԱՊԼ վերադարձի ճանապարհին, նա ասել է. «Իմ կարծիքով` միայն մեկ` արևմտյան երկրների գործընկերների փորձերը` թույլ չտալ, որ կատարվի այն, ինչը նրանց համար տարածաշրջանում անհաջող քաղաքականության արտահայտություն կդառնա»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43557