Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Այդ համատեքստում, զրուցակիցներն ընդգծել են հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43032