Իրաքյան կողմը պատրաստակամ է զարգացնելու համագործակցությունը ՀՀ էներգետիկ ոլորտի հետ

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը փետրվարի 24-ին հանդիպել է Իրաքի էներգետիկայի նախարար, դոկտոր Լուեյ ալ-Խատիբին (Dr. Loay Al-Khatteeb)։


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ հայկական կողմը մատնանշել է Հայաստանից դեպի Իրաք էլեկտրականության առաքման, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։


Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ բնագավառում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության վերաբերյալ։ Նախարար ալ-Խատիբը, ներկայացնելով Իրաքի էներգտիկ ոլորտում առկա խնդիրները և ձեռնարկվող միջոցառումները, ՀՀ դեսպանին հայտնել է իրաքյան կողմի պատրաստակամությունը` խորացնելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43011