Մենք հույս ունենք, որ Գերմանիան կօգնի մեզ անդամակցել Եվրոպային բոլոր այն ուղիներով, որոնք այսօր հնարավոր են: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նա ընդգծել է Գերմանիայի հետ տնտեսական և մշակութային հարաբերությունները խորացնելու կարևորությունը:
«Մենք հույս ունենք, որ Գերմանիան կօգնի մեզ անդամակցել Եվրոպային այն բոլոր ուղիներով, որոնք այսօր հնարավոր են և այնքան, քանի դեռ Վրաստանը չի անդամակցել ԵՄ-ին քաղաքականապես և իրավական առումով»,- ասել է Զուրաբիշվիլին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42882