Զարիֆն արձագանքել է ՍԱ-ին միջուկային տեխնոլոգիաներ տրամադրելու Սպիտակ տան ծրագրին
Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆն արձագանքել է Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաներ տրամադրելու Սպիտակ տան ծրագրի մասին հաղորդագրությանը։
«Օրեցօր աշխարհին պարզ է դառնում այն, ինչ մեզ վաղուց էր պարզ՝ ո՛չ մարդու իրավունքները, ո՛չ միջուկային ծրագիրը ԱՄՆ մտահոգության առարկան չեն եղել։ Սկզբում անդամահատված լրագրողն էր, իսկ հիմա Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաների անօրինական վաճառքը։ Լիարժեք մերկացում»,- Twitter-ում ԱՄՆ-ի երկերեսանիություն հեշթեգով գրել է նա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42843