ՀՆԱ-ի իրական հավելաճը 2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2%․ Բաբկեն Թունյան

Համախառն ներքին արդյունքի իրական հավելաճը 2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2%։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։


"Տնտեսական աճին ամենից մեծ չափով՝ 5.1 տոկոսային կետով, նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը։ Արդյունաբերությունը տնտեսական աճին նպաստել է 0.7 տոկոսային կետի չափով, շինարարությունը՝ 0.1 տոկոսային կետի չափով, իսկ գյուղատնտեսությունը բացասական ազդեցություն է ունեցել 1.3 տոկոսային կետի չափով։


ՀՆԱ-ի ծավալը ընթացիկ գներով 2018 թվականին կազմել է 6 տրիլիոն դրամ։


Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն (շուկայական գներով) 2018 թվականին կազմել է 2 021 808 դրամ կամ 4 186 դոլար։


Ըստ եռամսյակների դիտարկումը (յուրաքանչյուր եռամսյակը՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ) ցույց է տալիս, որ 3-րդ եռամսյակում կտրուկ դանդաղումից հետո տնտեսական աճի տեմպը 4-րդ եռամսյակում արագացել է մինչև 3.4%։


2018թ. 1-ին եռամյակ՝ 9.9%


2018թ. 2-րդ եռամյակ՝ 7.4%


2018թ. 3-րդ եռամյակ՝ 2.5%


2018թ. 4-րդ եռամյակ՝ 3.4%", - ասված է նրա գրառման մեջ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42824