Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները պատրաստվում են արգելել ապագա երեխայի սեռը պարզելու պրակտիկան, սակայն դեռևս հայտնի չէ` ինչպես է գործելու այդ արգելքը:
Խորհրդարանի գարնանային նստաշրջանում քննարկման կդրվի «Վերարտադրողական առողջության մասին» օրենքի նախագիծը, որի հոդվածներից մեկի համաձայն՝ կգործի այդ արգելքը:
Բաքվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Խանդե Խարմանչին նշում է, որ պետք է արգելել ոչ թե ապագա երեխայի սեռի որոշումը, այլ, սեռով պայմանավորված, հղիության արհեստական ընդհատումները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42714