ԱՄՆ-ը խորը ճգնաժամի մեջ է. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը դարձել է ամենաանկանխատեսելի երկիրը և խորը ճգնաժամի մեջ է:


«ԱՄՆ-ը դարձել է ամենաանկանխատեսելի երկիրը: Օրինակ` մեր նախագահը նախագահ է, որն անում է այն, ինչ ասում է, և անում է այնպես, որպեսզի մյուսները նույնպես անեն այն, ինչ նա ասում է: ԱՄՆ-ը խորը ճգնաժամի մեջ է, մենք հասկանում ենք այն դժվարությունները, որոնց միջով նրանք անցնում են, և մենք նույնպես անհամբերությամբ սպասում ենք»,- նշել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ը իսկապե՞ս պատրաստվում է դուրս բերել զորքերը Սիրիայից:


Նա նաև վստահություն է հայտնել, որ զորքերը դուրս բերելուց հետո էլ նրանք կպահպանեն իրենց ներկայությունը Սիրիայում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42684