Հայերը ակցիա են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ (ֆոտո)

ԱՄՆ-ում Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ արդարություն պահանջելով 1988-1992 թվականներին Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ Մարագայում իրագործված կոտորածների համար:


Այս տարի ցույցը նվիրված է նաեւ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի սպանության 15-րդ տարելիցին, հայտնում է Asbarez պարբերականը:


Ցուցարարները մտահոգություն են հայտնել՝ կապված Հայաստանի եւ Արցախի վրա ճնշման մեծացմամբ, որպեսզի նրանք «աջակցեն ոչ կոռեկտ Մադրիդյան սկզբունքները, որում առկա է թղթի վրա կատարված խոստումների դիմաց տարածքները հանձնելու կոչ»:


Հայկական միության ներկայացուցիչները Մեծ Վաշինգտոնում բարձրաձայն եւ հստակ հայտարարել են, որ երկարատեւ խաղաղության միակ ճանապարհը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հանդեպ հարգանքն է:




 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42667