Ասադն անվանել է Էրդողանին «Ամերիկայի մանր ծառա»

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ սիրիական ընդդիմության սահմանադրական հանձնաժողովի երկրորդ մասը չի ներկայացնում սիրիայի ժողովրդին, այլ ներկայացնում է Թուրքիայի տեսակետը:


ՍԱՀ-ի սահմանադրական հանձնաժողովը ստեղծելու մասին որոշումն ընդունվել էր սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի ժամանակ, որը տեղի էր ունեցել 2018 թվականի հունվարին:

Սիրիայի նախագահի խոսքերով՝ հանձնաժողովում Սիրիայի կառավարության ներկայացուցիչները ներկայացնում են սիրիական պետության եւ ժողովրդի մեծ մասի տեսակետը:

Նա նշել է, որ Սիրիայի հարցով քաղաքական բանակցությունները, որոնք մեկնարկել էին 2012 թվականին Ժնեւում, արդյունքի չեն հասել ՍԱՀ-ի թշնամի երկրների քաղաքականության պատճառով:

«Մեր թշնամի երկրները համառորեն խանգարում են ցանկացած գործընթացին, եթե անգամ այն լուրջ է Սոչիում եւ Աստանայում կայացած հանդիպումների նման, որոնք առնվազն դրական էին եւ հաջողված »,-ընդգծել է Ասադը: 

Սիրիայի նախագահն իր ելույթում անվանել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանին «Ամերիկայի մանր ծառա»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42648