Հայկական մարդասիրական առաքելության ուղարկումը Սիրիա կգնահատվի Ռուսաստանում: Այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
Նա նշել է, որ նախևառաջ Սիրիայում բնակվում են հայեր, բայց նաև Հայաստանը չվախեցավ Արևմուտքից.
«Դուք չվախեցաք Արևմուտքից, դրա արձագանքից: Դրա համար պետք է քաջություն ունենալ, և դա կգնահատվի ու գնահատվում է շատ դրական Ռուսաստանի կողմից», - նշեց Կալաշնիկովը:
Նա նաև ընդգծեց, որ հայկական կողմի որոշումն արդարեցված է Սիրիայի ժողովրդի ողբերգությամբ ու սեփական եղբայրներին օգնելու ցանկությամբ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42609