Ռուսական Су-30 СМ կործանիչները թույլ կտան ՀՀ-ին ուժեղացնել իր օդային տարածքի վերահսկողության հնարավարությունները: Լեռնային ռելիեֆի պայմաններում զենիթային հրթիռային համալիրները ունեն իրենց սահմանափակումները` կործանիչները կարող են իրենց դերը խաղալ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վասիլի Կաշինը:
Նա նշել է, որ 4 ինքնաթիռները չեն կարող զգալի կերպով ազդել ուժերի բալանսի վրա այն պայմաններում, երբ Ադրբեջանն ունի հզոր ՀՕՊ համակարգեր, այդ թվում С-300ПМУ2-ը:
Նրա խոսքով, հայ-ադրբեջանական հակամարտության պայմաններում օդուժի դերն այնքան էլ մեծ չէ: Պատերազմի թատերաբեմը փոքր է`երկու կողմերն էլ ունեն հրթիռային հզոր համալիրներ ու պատերազմի դեպքում օդուժի ռազմակայանները կլինեն առաջին թիրախները:
Նա հավելել է, որ երկու կողմերն էլ ունեն հզոր ՀՕՊ համակարգեր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42601