Լավրովն ու Մնացականյանը կհանդիպեն Մյունխենում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Նրա խոսքով, Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա այլ երկրների գործընկերների հետ:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ից 17-ը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին, որի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ:


Նշենք, որ ըստ մամուլի՝ մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում հնարավոր է տեղի ունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42544