Փորձագետ. Իրանն ԱՄՆ-ի գլխավոր խնդիրն է Մերձավոր Արևելքում

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գլխավոր խնդիրն ոչ այնքան Սիրիան ու Աֆղանստանն է, այլ Իրանը: Իրանը հնարավորություն ունի ազդելու ոչ միայն կոնկրետ երկրի իրավիճակի վրա, այլ ամբողջ տարածաշրջանի: Իրաքն ու Սիրիան`վտանգի տակ են: Այդ մասին հայտարարել է ավստրալացի փորձագետ Ջոն Բլաքսլենդը:


Նա նշել է, որ Իրանը կարող է վտանգ ներկայացնել մի շարք երկրների նկատմամբ, իրանական ռեժիմից բխող այդ վտանգը կարող է ազդել ԱՄՆ-ի դիրքորոշման վրա` Սիրիայում ու Իրաքում:


Օրերս Իրանի պաշտպանության փոխնապարար Ռեզա Թալայ-Նիքը հայտարարել է, որ ամերիկացիները պետք է դուրս գան Սիրիայից`հակառակ պարագայում ԱՄՆ-ի ռազմակայանները կարող են հայտնվել Իրանի հրթիռների թիրախում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42540