Թուրքիայում մեկնարկել են «Ձմեռ-2019» զորավարժությունները, որոնց մասնակցում են աշխարհի 15 երկրներից զինծառայողներ, այդ թվում` Ադրբեջանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Քաթարից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Իտալիայից:
Զորավարժություններին մասնակցում են հարվածային ուղղաթիռներ և թուրքական արտադրության անօդաչուներ:
Զորավարժությունների նպատակն է համագործակցության ամրապնդումը և ստորաբաժանումների գործողությունների համակարգումը, ձմռան պայմաններում գործողությունների հմտությունների մշակումը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42511