ՆԱՏՕ-ն խաղաղության է պատրաստվում առանց ՄՓՀՀՊ-ի

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները քննարկել են «Ռուսաստանի կողմից Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի խախտման» հետեւանքները:


Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպումից հետո ասել է, որ ռուսական 9Մ729 հրթիռային համակարգը (SSC-8) դաշինքի անվտանգության համար զգալի վտանգ է ներկայացնում: Նա նշել է, որ Ռուսաստանը դեռեւս կես տարի ժամանակ ունի «ՄՓՀՀՊ-ին կրկին հետեւելու համար եւ նա պետք է օգտվի այդ հնարավորությունից»:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի բոլոր 29 դաշնակիցները համաձայն են, որ Ռուսաստանի կողմից մշակված եւ տեղակայված 9Մ729 հրթիռային համակարգը «մեր անվտանգության համար զգալի վտանգ» է ներկայացնում:

«Այն շարժական է, դժվար հայտնաբերելի, կարող է հասնել եվրոպական քաղաքներին եւ սովորական կամ միջուկային մարտագլխիկ ունենալ: Եվ դա նվազեցնում է միջուկային զենքի օգտագործման շեմը»:


Ստոլտենբերգը նշել է, որ ԱՄՆ-ն եւ այլ դաշնակիցները վաղուց արդեն Ռուսաստանի հետ քննարկում են այդ հրթիռային համակարգը: «Հասկանալի է, որ այն պայմանագիրը, որին միայն մի կողմն է հետեւում, չի կարող անվտանգություն ապահովել: Ահա թե ինչու ԱՄՆ-ն՝ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների լիակատար աջակցությամբ, հայտարարել է պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42508