Հայաստանի կողմից Սիրիային աջակցությունը չի կարող շահարկումների պատճառ դառնալ. Տոնոյան

Հայաստանի կողմից Սիրիային աջակցությունը, որի մի մաս է նաեւ հայկական համայնքը, բարոյական տեսանկյունից «անխոցելի է» եւ չի կարող շահարկումների պատճառ դառնալ: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` մեկնաբանելով մարդասիրական առաքելությունը Սիրիա ուղարկելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության բացասական արձագանքին:

Նախարարն ընդունեց, որ գուցե կա որոշակի աշխարհաքաղաքական հակասություն, բայց բարոյական տեսանկյունից հարցն «անխոցելի է» ու չի կարող շահարկումների պատճառ դառնալ:

Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը բացասաբար է արձագանքել 83 անձից բաղկացած հայկական մարդասիրական առաքելությունը Սիրիա ուղարկելու մտադրությանը եւ ընդգծել, որ չի աջակցում հայ մասնագետների մասնակցությունը Սիրիայի զինված ուժերի հետ համագործակցությանը, ինչպես նաեւ դեմ է այդ առաքելության շրջանակներում Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությանը:


Նշումներ:

Էջի հասցեն: http://verelq.am/hy/node/42494