ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Վոտելը հայտարարել է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը կարող է սկսվել մոտակա մի քանի շաբաթների ընթացքում: Նա միաժամանակ նշել է, որ ամեն բան կախված կլինի «տեղում» տիրող իրավիճակից:
«Ինչ վերաբերում է զորքերի դուրսբերմանը… Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք` դեպի այնտեղ, որտեղ կցանկանայինք լինել»,-ասել է Վոտելը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42330