ՌԴ-ն ակնկալում է արդյունավետ համագործակցություն․ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ ակնկալում է կառուցողական ու արդյունավետ համագործակցություն:


Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռագրում Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, և որ երկու երկրները տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության էական փորձ են կուտակել:


«Հուսով եմ, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն հայ - ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը: Դա, անշուշտ, բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից», - ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/41033