Արդեն հայտնել ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել էր, որ եթե Թուրքիան հարձակվի Սիրիայի քրդերի վրա, ԱՄՆ-ը տնտեսապես կհյուծի Թուրքիան:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ նախագահի գրառումը:
«Մենք տեսնում ենք, որ Թրամփի վրա մեծ ճնշում է գործադրվում, որպեսզի նա դուրս չբերի զորքերը Սիրիայից, և նա դժվար իրավիճակում է, սակայն նման թեմաներ համացանցում քննարկել չի կարելի»,- ասել է նա:
Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան սպառնալիքներից չի վախենում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/41032