Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վաղը պետք է հավանության արժանացնի կամ դեմ քվեարկի Brexit-ի նախագծին: Ցանկացած որոշում ճակատագրական կդառնա, քանի որ նժարին է դրված երկրի ապագան:
Երկիրը պետք է լքի ԵՄ-ն 2019-ի մարտի 29-ին:
Քվեարկությունը պետք է կայանար դեկտեմբերի 11-ին, սակայն վարչապետ Թերեզա Մեյը հետաձգեց այն` գիտակցելով, որ չի ստանա մեծամասնության աջակցությունը: Հիմնական խնդիրը Հյուսիսային Իռլանդիայի հարցով պայմանավորվածություններն են, որոնք անհանգստացնում են Մեյի շատ գործընկերների:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/41030