Վրաստանը և Հնդկաստանը ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններ են սկսում: Այդ մասին հայտնում է Վրաստանի էներգետիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
Որոշման մասին բարձրաձայնվել է վրաց-հնդկական հետազոտական խմբի նիստի ժամանակ:
Համապատասխան հետազոտության հեղինակները կարծում են, որ համաձայնագիրը դրականորեն կազդի երկու երկրների տնտեսական բարօրության, երկկողմ առևտրի, բիզնեսի և ներդրումային ծառայությունների ոլորտում համագործակցության վրա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/41028