ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ միաձայն ընտրվեց «Իմ քայլը» դաշինքից առաջադրված Արարատ Միրզոյանը:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել են ԱԺ 132 պատգամավորները: 131-ը կողմ է քվեարկել Արարատ Միրզոյանի թեկնածությանը: 1 քվեաթերթիկ եղել է անվավեր:
Նշենք, որ Արարատ Միրզոյանը միակ թեկնածուն էր:
Իր խոսքում նա շնորհակալություն հայտնեց վստահության այսպիսի բարձր քվեի համար և նշեց, որ այն պարտավորեցնող է:
«ԱԺ նախագահի պաշտոնում յուրաքանչյուր րոպե աշխատելու եմ հիշել այս պարտավորությունը: Այժմ մոտենալու եմ խմբակցությունների ղեկավարներին և շնորհակալություն հայտնեմ»,- խոստացավ Արարատ Միրզոյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/41026