Ադրբեջանը դիտարկում է Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում առևտրի տներ բացելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է Կենտրոնական Եվրոպայում Ադրբեջանի՝ առևտրի հարցերով ներկայացուցիչ Նեմաթ Նաղդալիևը:
Նրա խոսքով՝ այս պահին ուսումնասիրվում են շուկաները և պահանջարկը:
«Իհարկե, այդ մասին խոսելը դեռ վաղ է, սակայն ցանկությունը կա… Այս պահին մենք աշխատում ենք Վարշավայում գտնվող առևտրի տան ուղղությամբ, զուգահեռ ուսումնասիրում ենք նաև շուկաները Խորվաթիայում, Չեխիայում և Գերմանիայում»,- ասել է Նաղդալիևը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/41016