Իրանը պլանավորում է առաջիկա շաբաթներին երկու արբանյակ արձակել սեփական արտադրության հրթիռակիրներով: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Առաջիկա շաբաթներին հայրենական արտադրության հրթիռակիրները տիեզերք դուրս կբերեն երկու արբանյակ»,- Ռոհանիի խոսքը մեջբերում Է Tasnim գործակալությունը: Նա հավելել է, որ «Իրանը հպարտանում Է քաղաքացիական և պաշտպանական նշանակության իր հրթիռներով»:
Նախագահն ընդգծել է, որ «երկրի ներկայիս պաշտպանական կարողությունները Ռաֆսանջանիի վաստակն են»:
«Հենց նա էր առաջինը, ով կարգադրություն արեց ցենտրիֆուգներ բերել Իրան՝ դրա շուրջ պայմանավորվելով Պակիստանի հետ»,- հավելել է Իրանի առաջնորդը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40915