Թուրքիան պատրաստ է դիտարկել ԱՄՆ-ի` Patriot զենիթահրթիռային համալիների մասով առաջարկությունը, սակայն անընդունելի է համարում այն, որ դա կապված լինի С-400 համակարգերը գնելուց հրաժարվելու հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:
«Թուրքիան ապագայում կարող է Patriot համակարգեր ձեռք բերել, սակայն չի կարծում, որ դա հնարավոր կլինի С-400-ից հրաժարվելու պայմանի դեպքում»,- ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40893