Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ՀՀ գլխավոր առաջնահերթությունն է. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


«Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»,- գրել է Փաշինյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40079