Արմեն Գեւորգյանը չի կալանավորվի

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը։ Այդ մասին դատական նիստից հետո լրագրողներին ասաց Արմեն Գևորգյանը։

Հիշեցնենք, Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40073