Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահները միմյանցից ներողություն են խնդրել, իսկ ինքը անձամբ Փաշինյանին է խնդրել: Այս մասին նա հայտարարել է ասուլիսում, հաղորդում է Interfax.by-ը:
«Մենք (ԵԱՏՄ գագաթաժողովի մասնակիցները- խմբ.) ներողություն էինք խնդրում: Ես Նիկոլից, որովհետև տարբեր պատճառներով հարձակվել եմ իր վրա, Պուտինը ներողություն խնդրեց բոլորից: Այնտեղ այնպիսի խառնաշփոթ էր....Նազարբաևը սկսեց ներողություն խնդրել, և դա իսկապես այդպես եղել՝ մենք բոլոր միմյանցից ներողություն ենք խնդրել», –պատմել է Լուկաշենկոն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40072