ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհանգստանալու հիմքեր չի տեսնում իր դեմ իմպիչմենտի ընթացակարգի նախաձեռնման հնարավորության կապակցությամբ, քանի որ ինքը ներքաշված չէ որեւէ լուրջ օրինախախտման մեջ:
Պետության ղեկավարը այդ մասին հայտնել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
«Դժվար է իմպիչմենտ հայտարարել մեկին, ով ոչ մի հակաիրավական բան չի արել եւ ով մեծագույն տնտեսությունն է ստեղծել մեր երկրի պատմության մեջ: Ես մտահոգված չեմ, ոչ: Կարծում եմ, որ մարդիկ խռովություն կբարձրացնեն, եթե դա տեղի ունենա»,- հավաստիացրել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39924