Ռուսաստանը չի ցանկանում Ուկրաինայի հետ պատժամիջոցային դիմակայություն ունենալ: Այդ մասին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Որքան դա կտևի, չգիտեմ, պատժամիջոցների ներքո գտնվող անձանց թիվը ներկայումս մոտավորապես 368 է, նաև` մոտ 70 ընկերություն: Մենք հետաքրքրված չենք դրանում, որ այդ դիմակայությունն անվերջ լինի, սակայն, եթե դրանք պահպանվեն, մենք բնականաբար, մեր սահմանափակումները կպահպանենք»,- ասել է Մեդվեդևը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39639