Իսրայելը մոտ 10 երկրի հետ քննարկում է դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու հարցը

Իսրայելը բանակցություններ է վարում մոտ 10 երկրների՝ այդ թվում նախկին ԽՍՀՄ մի քանի երկրի հետ իրենց դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Իսրայելի Երուսաղեմի հարցերով նախարար Զեև Էլկինը:


«Դեռ մի շարք երկրներ կան, որոնք Իսրայելի հետ բանակցում են դեսպանատների հնարավոր տեղափոխման շուրջ, որքանով հիշում եմ՝ մոտ տասն են», - ասել է գործակալության զրուցակիցը՝ հրաժարվելով կոնկրետ անուններ տալուց:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39624