Ռուսաստանը հանդես է գալիս Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի փլուզման դեմ, սակայն ստիպված կլինի արձագանքել ԱՄՆ-ի` համաձայնագրից դուրս գալուն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսը դեռ մինչև համաձայնագրից դուրս գալու մասին հայտարարելը գումար է հատկացրել համապատասխան հրթիռների ստեղծման համար:
Ըստ Պուտինի` ամերիկացիները մտածել են, որ իրենք չեն նկատի դա, սակայն բյուջեում արդեն նախատեսված է այդ հրթիռների մշակումը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39602