ՌԴ Գլխավոր շտաբը անդրադարձել է միջուկային պայմանագրի չեղարկման խնդրին

Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրի չեղարկման դեպքում այն երկրները, որոնք իրենց տարածքում կտեղակայեն ամերիկյան հրթիռները, Ռուսաստանի պատասխան հարվածի պոտենցիալ թիրախը կդառնան: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:


ԱՄՆ-ը ՌԴ-ի մեղադրում է համաձայնագիրը չկատարելու մեջ, ռուսական կողմը հերքում է մեղադրանքները: ԱՄՆ-ն երկու ամիս է տվել ՌԴ-ին համաձայնագրի կատարմանը վերադառնալու համար, այլապես դուրս կգա պայմանագրից:


 


Նշումներ:

Էջի հասցեն: http://verelq.am/hy/node/39585