Մոսկվան պատրաստ է քննարկել ուկրաինացի նավաստիների փոխանակման հարցը. Պեսկով

Ռուսաստանը, հավանաբար, կդիտարկի ուկրաինացի նավաստիներին փոխանակելու վերաբերյալ հստակ առաջարկները, սակայն կլինի՞ պատասխան՝ հայտնի չէ: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


«Եթե լինեն հստակ առաջարկներ, ապա, հավանաբար, դրանք կդիտարկվեն: Սակայն նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ դրանց պատասխան կտրվի, ես չեմ կարող հիմա ասել, չգիտեմ»,- ասել է նա:


Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, որ Կիևը պաստրաստ է 300 հոգու առաջարկել փոխանակման համար:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39574