ՌԴ-ի հետ սահմանին պաշտպանությունը կուժեղացվի. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկրում հայտարարված ռազմական դրության շրջանակում ստորաբաժանումների վերատեղակայում կլինի ՌԴ-ի հետ սահմանին պաշտպանությունն ուժեղացնելու համար:


Նրա խոսքով` այն շրջաներում, որտեղ ռազմական դրություն է հայտարարված, նաև զորավարժություններ կանցկացվեն:


Ռուս-ուկրաինական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ ուկրաինական նավերը հատել են ՌԴ սահմանը և ձերբակալվել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39451