Բաքուն ու Իսլամաբադն ավարտին են հասցնում Ադրբեջանի կողմից պակիստանյան JF-17 կործանիչների գնման շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտարարել է Pakistan Aeronautical Complex (PAC) ներկայացուցիչը:
Նա նշել է, որ բանակցություններն ավարտական փուլում են ու կործանիչների առաքման բոլոր հարցերը կարգավորված են:
Նա հավելել է, որ Ադրբեջանին հետաքրքրող JF-17 Block 2 կործանիչներն արդեն անցել են ստուգատեսներն ու կիրառվում են Պակիստանի ռազմաօդային ուժերի կողմից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39291