Իվանիշվիլին քվեարկել է «անցյալի դեմ»

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր ու նախագահ Բիձինա Իվանիշվիլին երկրում այսօր մեկնարկած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել է զարգացման օգտին ու «բռնության ու ստի դեմ»: Նա ընտրատեղամաս է գնացել ընտանիքի անդամների հետ:


«Մենք արել ենք մեր ընտրությունն արժանապատվության, արդարության ու զարգացման օգտին, նաև` որպեսզի «ոչ» ասենք բռնությանն ու ստին և չվերադառնանք անցյալ: Դուք լավ եք հիշում այդ տարիները, դրանց ձեռագիրը լավ է զգացվում»,- ասել է Իվանիշվիլին լրագրողներին:


Նշումներ:

Էջի հասցեն: http://verelq.am/hy/node/39286