Կրեմլն ուշադրություն դարձրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու մասին հայտարարությանը: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ, չնայած դրան, ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է, որ հանդիպումը կկայանա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է չեղարկի Արգենտինայում Պուտինի հետ կայանալիք հանդիպումը` Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի հետ կապված: «Ինձ դուր չի գալիս այդ ագրեսիան: Ես ընդհանրապես չեմ ցանկանում ագրեսիա»,- ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39275